Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ
ԱՀ արդարադատության նախարար Ա. Դանիելյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ԱՀ օրենքների նախագծերը: Օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ հանձնաժողովի անդամները ներկայացրել են առաջարկություններ և տվել դրական եզրակացություն՝ լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու համար:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ