Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել «էկոտաղավար»-ի բացման պաշտոնական արարողությունը, որով ազդարարվել է «Կանաչ նախաձեռնություններ» արշավի մեկնարկը
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Է. Գրիգորյանը, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դ. Մարիասինը, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Կանաչ նախաձեռնություններ» արշավն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակում:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն