ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հ. Ավագյանն ընդունել է հոկտեմբերի 22-ից 24-ը Երևանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի
պաշտոնական օպերատոր, ՌԴ «Ռոսկոնգրես» կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության և «Բիզնես Արմենիայի» պատասխանատու աշխատակիցները։ Քննարկվել են համաժողովի անցկացման կազմակերպչական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր՝ ծրագրում նոր թեմաների ավելացման առաջարկություններից մինչև միջոցառման վայրում համապատասխան պայմանների ստեղծումը, մասնակիցների տեղավորման ապահովումը:
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն