ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը սեպտեմբերի 21-ին 12.00-ից 13.00-ը, Ազատության հրապարակում և Հյուսիսային պողոտայում կազմակերպում է տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներ՝
նվիրված ՀՀ անկախության տոնին: Ազատության հրապարակում հանդես կգան ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ, հայկական ազգային կոխ ըմբշամարտ, վոլեյբոլ, բասկետբոլ, թենիս, սեղանի թենիս, սամբո, շախմատ, բազկամարտ և ակրոբատիկա, իսկ Հյուսիսային պողոտայում՝ սուսերամարտ, թաեքվոնդո, ակրոբատիկա, բադմինթոն, ուշու, կարատե մարզաձևերի ներկայացուցիչները:
Տեղի կունենա դրոշներով հեծանվավազք՝ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովայի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն