ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել՝
նվիրված ֆրանկոֆոն ավանի Հայաստան տաղավարի կազմակերպչական հարցերին։ ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչներին տեղեկացվել է, որ հոկտեմբերի 7-12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ֆրանկոֆոն ավանը հանդես է գալու մեկ միասնական 240 քմ մակերես ունեցող տաղավարով, որտեղ ներկայացված է լինելու Հայաստանի ողջ գունապնակն իր մարզային բաղադրիչով։ Յուրաքանչյուր մարզ ներկայանալու է սեփական կոլորիտային յուրհատկությամբ և կենցաղ-մշակութային առանձնահատկությամբ՝ ցուցադրելով իր մրցակցային առավելություններն ու բովանդակային հայեցակարգը։
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ