Սեպտեմբերի 20-ին ՀԲ պատվիրակության անդամներն այցելել են Արարատի մարզ՝ դիտարկելու Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի
լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում վերականգնված ավտոճանապարհները։ Այս օրերին ՀԲ պատվիրակությունը Երևանում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացմանն աջակցության առաքելությամբ։ Պատվիրակությունը նախ եղել է Արևշատ-Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածում, որի 1,3 կմ-ն անցնում է Արարատի մարզի Աբովյան համայնքով, իսկ մոտ 200 մետրը՝ Արևշատ համայնքով, ապա՝ Դիտակ-Ջրաշեն ավտոճանապարհի մոտ 2,1 կմ ճանապարհահատվածում։
Աղբյուր՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ