Սեպտեմբերի 20-ին Երևան երկօրյա այցով Հայաստան են ժամանել մի խումբ մասնագետներ գերմանական հանրահայտ ATOS կլինիկաներից
Ժամանող հյուրերի թվում էին ոլորտի երեք հեղինակավոր բժիշկ և ATOS կլինիկաների երկու մասնաճյուղերի գլխավոր տնօրեններ։ Մասնագետներն այցի շրջանակներում մասնակցել ենմի շարք հատուկ միջոցառումների ու հանդիպումների։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ առողջապահության փոխնախարարի, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի և ռեկտորի, «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչների հետ, այցելություն էր կազմակերպվել նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, «Wigmore» բժշկական կենտրոն, ՀՀ ազգային օլիմպիական կոմիտե, «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ:
Մամուլի հաղորդագրություն