ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դ. Գևորգյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի
հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Ա. Կիրակոսյանը։ Կողմերը քննարկել են սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում դպրոցների սեյսմակայունության բարձրացման բաղադրիչի իրականացման ընթացքում ծագած բարդությունների հաղթահարման, առաջացած տեխնիկական թերությունների օպերատիվ լուծման, նախատեսված ժամկետների պահպանման, վերջնական արդյունքի ապահովման համար անհրաժեշտ համալիր միջոցառումներ ձեռնարկելուն ուղղված հարցեր։
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ