ԱԺ լրացուցիչ ընտրություններից հետո վերանայվել են մշտական հանձնաժողովների կազմերը, ինչի արդյունքում 4 մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 15-ին և 16-ին
«ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անց են կացվել հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտություններ: Թափուր պաշտոններում ընտրվել են՝ Գ. Մ. Պետրոսյանը՝ Պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի մշտական հանձնաժողով, Ա. Բ. Թովմասյանը՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, Ռ. Ն. Դադայանը՝ Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով, Գ. Հ. Ստեփանյանը՝ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողով:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ