Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախաձեռնել է «Երեխայի առողջության վերակառուցում» (Child Health Re-Design) գործընթացը`
ուղղված երեխայի առողջությանն առնչվող քաղաքականության գերակայությունների վերանայմանը, գործողությունների արդիականացմանը: Այս նպատակով հնչեցվել էին առաջարկներ` կատարելագործելու առկա կլինիկական ուղեցույցները, դարձնել դրանք ավելի համապարփակ, ներառել մի շարք այլ առավել տարածված խնդիրներ: Նշված գործընթացի մի մասն էր ԱՀԿ Եվրոպական գրասենյակում առաջնային օղակում երեխաների առողջության ուղեցույցների մշակման խմբագրական խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցել է նաև ՀՀ ԱՆ մանկաբուժության հարցերով խորհրդատու Ս. Սարգսյանը:
Մամուլի հաղորդագրություն