Հոկտեմբերի 20-ին 12:00-ին, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում կկայանա ՆԱՍԱ- ի Space Apps Challenge Armenia մրցույթը,
որին Հայաստանը մասնակցում է արդեն 3-րդ անգամ: Միջազգային մրցույթի հայաստանյան փուլի կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչը՝ FAST-ը, ինովացիոն հովանավորները՝ Լոկատոր ընկերությունն ու Ինտերնետ հանրություն ՀԿ-ն: Space Apps Challenge Armenia-ի առաջին տեղը զբաղեցրած թիմի համար FAST-ը նախատեսել է հատուկ մրցանակ: Հաղթող թիմի 2 անդամներ հնարավորություն կստանան մեկնելու Հոլանդիա՝ Եվրոպական տիեզերական հետազոտության և տեխնոլոգիայի կենտրոն` տիեզերական տեխնոլոգիաներին ու հետազոտություններին ծանոթանալու:
Աղբյուր՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում