ՀՀ- ում գտնվող Նիդերլանդների դատական խորհրդի պատվիրակությունը` Կենտրոնական տրիբունալի նախագահ Թ. Ավեդիսյանի գլխավորությամբ, այցելել է Արդարադատության ակադեմիա՝
ծանոթանալու ուսուցման կազմակերպման գործընթացին: Հոլանդիայի Դատական խորհրդի անդամ Թ. Ավեդիսյանը, ընդհանրություններ նկատելով ուսումնական գործընթացի կազմակերպման հայկական և հոլանդական մոդելների միջև, նկատել է, որ Հոլանդիայում ներդրված է «ուսուցում պրակտիկայի միջոցով» մոդելը, երբ ուսումնառության ժամանակի 70 %-ն ունկնդիրներն անցկացնում են գործնական պարապմունքի և պրակտիկայի տեսքով, իսկ մնացած 30 %-ը` տեսական։ Նա կարևորել է նաև «մամլո դատավորի» ինստիտուտի դերը՝ դատական գործընթացների թափանցիկության տեսանկյունից:
Աղբյուր՝ ԲԴԽ աշխատակազմ