ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի դատախազներից և դատավորներից կազմված պատվիրակությանը,
որը գլխավորել է Ավստրիայի գլխավոր դատախազի տեղակալ Ա. Բաուերը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Հ. Ասլանյանը և Դ. Մելքոնյանը: Հյուրերին ներկայացվել է Հայաստանի դատաիրավական համակարգում դատախազության դերակատարության և իրավասությունների շրջանակը, միջազգային փորձի ուսումնասիրմամբ վերջին տարիներին իրականացված բարեփոխումների հիմնական արդյունքները, քրեական դատավարության և պետական շահերի պաշտպանության ոլորտներում դատախազների գործառույթների առավել հստակեցման նպատակները:
Աղբյուր՝ prosecutor.am
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին