ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը մասնակցել է «Սոցիալական և համերաշխ տնտեսությունը` հօգուտ գյուղական տուրիզմի» թեմայով համաժողովին
Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Վ. Տերտերյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթ խնդիրներից է մարզերում համայնքների տնտեսական զարգացումը, և այս համատեքստում ընդգծել է գյուղական տուրիզմի ներուժի բացահայտման և դրա արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը: Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Ինտեգրված գյուղական տուրիզմի ծրագրի ղեկավար Ա. Վալեսյանը, «Միասին» հիմնադրամի հիմնադիր նախագահ Ա. Մառանջյանը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Ս. Լազարետոն:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ