Մայրաքաղաքում այսօր շահագործման են հանձնված նոր այգիների պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել է Երևանի քաղաքապետը
Նա Կոմիտասի անվան զբոսայգում ծանոթացել է կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Զբոսայգում իրականացվել են Արշակունյաց պողոտայի կողմից մուտքի հատվածի շինության թարմացման, նոր ճեմուղիների կառուցման, ոռոգման նոր ցանցի անցկացման աշխատանքներ:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում կառուցված այգին Բադալյան ընտանիքի նվերն է Երևանի ծննդյան 2800-ամյակի առթիվ: Ծրագրի շրջանակում առանձնակի կարևորվել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը: Ծրագրի մանրամասները քաղաքապետին ներկայացրել է Վ. Բադալյանը և նշել, որ հանգստի գոտում առևտրային որևէ գործունեություն չի ծավալվելու:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան