Երևանի քաղաքապետարանում ստեղծված մասնագիտական հանձնախումբը կուսումնասիրի մայրաքաղաքի չոր և վթարային ծառերը,
կտա մասնագիտական եզրակացություն և անհրաժեշտության դեպքում կիրականացնի հատում կամ խորը էտ: 12 անդամից կազմված հանձնախմբի կազմում ներգրավված են գիտնականներ, ոլորտի մասնագետներ, բնապահպաններ, ծառագետներ և այլն: Երևանի ավագանու անդամ Կ.Անտաշյանը, ով նույնպես ներգրավված է հանձնախմբի աշատանքներում, մասնագետների հետ շրջել է հասցեագրված տարածքներում, ուսումնասիրել չոր և վթարային ծառերը: Համաձայն հանձնախմբի արձանագրությունների՝ մայրաքաղաքում հատման են ենթարկա թվով 437 չոր ծառ, իսկ խորը էտի՝ 467 վթարային ծառ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան