Հոկտեմբերի 26-ին Սոֆիայի Հայոց տանը կազմակերպվել է գրող, թատերագիր Հովհաննես Ներզեթյանի «Արտավազդ և Կլեոպատրա» պատմական պիեսի շնորհանդեսը՝
հատուկ այդ նպատակով Բուլղարիա ժամանած հեղինակի մասնակցությամբ: Միջոցառումը կազմակերպվել էր Բուլղարիայում ՀՀ դեսպանության կողմից՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Սոֆիայի մասնաճյուղի հետ համագործակցությամբ: Շնորհանդեսին մասնակցել են հայ և բուլղարական արվեստի և գրականության գործիչներ, բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: Ողջույնի խոսքով հանդես է եկել Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ