ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանը մասնակցել է Միջազգային օմբուդսմանների ինստիտուտի և Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի կողմից
Կոպենհագենում կազմակերպված խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների գործունեությանը նվիրված համաժողովին։ Դանիայի խոհրդարանական օմբուդսմանի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել աշխարհի տարբեր երկրներից: Համաժողովին քննարկվել է խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների աշխատանքների կատարելագործման ուղղությունները, մարտահրավերները: Քննարկվել են նաև, թե ինչպես բարելավել աշխատանքն ու նպաստել այդ մեխանիզմների կողմից արվող առաջարկների իրացմանը:
Աղբյուր՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ