Տեղի է ունեցել ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագրի շրջանակներում ձևավորված
կոալիցիայի նիստը: ՀՀ կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կոալիցիայի հիմնադիր ՔՀԿ-ներից բացի նիստին մասնակցել են կոալիցիային անդամակցության հայտ ներակայացրած ավելի քան մեկ տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Տեղի ունեցած քննարկումների արդյունքում կոալիցիային անդամակցած նոր ՔՀԿ-ները միացել են կոալիցիայի հռչակագրին և պատրաստակամություն հայտնել իրենց կազմակերպությունների ներուժը ծառայեցնել կոալիցիոն նպատակների իրականացմանը:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին