ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գ. Ղազարյանը և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Է. Փարսոնսը քննարկել են
պարալիմպիկ շարժման զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությունը՝ կարևորելով Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի սերտ համագործակցությունը մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ: Նախարարը Էն. Փարսոնսին տեղեկացրել է նախարարության կողմից հաշմանդամային սպորտի ոլորտում իրականացվող ծրագրերի մասին և նշել, որ աշխատանքները տարվում են ինչպես բարձրագույն սպորտային միջոցառումներին հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությունն ապահովելու, այնպես էլ մասսայական սպորտի ծրագրերում նրանց ընդգրկելու ուղղությամբ:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն