Աշխատանքային այցով ՀՀ ժամանած ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության պատվիրակության ներկայացուցիչները քննարկումներ են իրականացնում
Հայաստանի բնապահպանական գերատեսչության իրենց գործընկերների հետ։ Այցի առաջին աշխատանքայի օրվա ավարտին տեղի է ունեցել նախարարությունների պատվիրակությունների ընդլայնված աշխատանքային հանդիպումը՝ նախարարներ Է. Գրիգորյանի և Ֆ. Գաբրիելյանի գլխավորությամբ։ Է. Գրիգորյանն առանձնացրել է համագործակցության մի քանի ուղղություններ՝ մակերևութային և ստորերկրյա ջրերի, անտառկառավարման, բնապահպանական մոնիթորինգի ոլորտների, ընդերքօգտագործման բնապահպանական նորմերի պահպանման վերաբերյալ հարցերի շրջանակը։
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ