Հայկական բարեգործական ընդհանուր միությունում տրվել է ՀՀ ԿԳՆ, «KARDÉS» կազմակերպության, ՀԲԸՄ Հայաստանի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի միջև համագործակցության մեկնարկը՝
ՀՀ դպրոցներում Աշխարհատեղեկատվական համակարգը (ԱՏՀ)՝ որպես կրթական առցանց տեխնոլոգիաների վրա հիմնված նոր ուսումնական մեթոդ ներկայացնելու շուրջ: Այդ նպատակով այսօր՝ ԱՏՀ-ի միջազգային օրը, ուսուցիչների համար կազմակերպվել է առաջին սեմինար-դասընթացը, որին մասնակցել է Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերի և Երևանի շուրջ 100 մասնակից՝ ծանոթանալու ԱՏՀ համակարգին, այն որպես ուսումնական գործիք կիրառելու կարևորությանը և տեղանքի վերլուծությանը: Միջոցառման ընթացքում «KARDÉS»-ի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման համաձայնագիր:
Մամուլի հաղորդագրություն