ՄԻՊ- ի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժինը սեպտեմբեր-նոյեմբերին Երևանի 6 հատուկ դպրոցում իրականացրած չհայտարարված այցերի ընթացքում արձանագրել է խնդիրներ
Պաշտպանի՝ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների մշտադիտարկում իրականացնելու լիազորության շրջանակում վեր հանված խնդիրները կապված են երեխաների խնամքի պայմանների, ընդունելության փաստաթղթերի, լոգարանների և սանհանգույցների սանիտարահիգիենիկ պայմանների, հաստատության բուժանձնակազմի աշխատանքի և հաստատություններում գործող բողոքարկման մեխանիզմների հետ: Ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ տեղի են ունեցել քննարկումներ նաև հատուկ դպրոցների աշխատակիցների հետ։
Աղբյուր՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ