Երևանի քաղաքապետ Հ. Մարությանը ՀՀ- ում Ճապոնիայի դեսպան Ջ. Յամադայի հետ հանդիպմանը կարևորել է դեսպանի դերը հայ-ճապոնական համագործակցության զարգացման գործում
Հ. Մարությանը նշել է, որ թեև Երևանը դեռ չունի գործընկերային ուղղակի կապեր Տոկիոյի կամ Ճապոնիայի այլ խոշոր քաղաքների հետ, սակայն գոյություն ունի փոխշահավետ համագործակցության լայն դաշտ՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին վերաբերող կոնկրետ ծրագրերի շրջանակներում: Դեսպան Ջ. Յամադան շնորհավորել է Հ. Մարությանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, և իր հերթին հույս հայտնել, որ երկու երկրների խոշոր քաղաքները կխորացնեն համագործակցությունը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում