ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աշխատակազմին և պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին
Լ. Արզումանյանը մինչ նշանակումն ինստիտուտում աշխատել է որպես ամբիոնի վարիչի պաշտոնակատար և բուհի խնդիրներին և անձնակազմին ծանոթ է ներսից: Լ. Արզումանյանը բանասիրական գիտությունների դոկտոր է, աշխատել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, հինգ գրքի և ութ տասնյակ գրականագիտական, հրապարակախոսական և թատերագիտական հոդվածների հեղինակ է, Հայաստանի գրողների միության և Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դ. Մուրադյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ