ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները Կապանի ոստիկանության բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից հիմնարկ տեղափոխված դատապարտյալ Վ. Մ.-ի մոտից հայտնաբերել են
անդրավարտիքում թաքցրած սպիտակ պարկ, որում առկա է եղել պոլիէթիլենով փաթեթավորված 6 փաթեթ՝ ընդհանուր 45 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Նույն օրը ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հիմնարկի հարակից տարածքում նկատել են անհայտ մեքենա, որն արագ հեռացել է: Անմիջապես դիտարկվել է հարակից տարածքը և հայտնաբերվել փաթեթ, որում առկա էին 2 կաթոցիկ, բջջային հեռախոսի 1 բաժանորդային քարտ, ինչպես նաև երկու փաթեթ՝ լցված 32,5 գրամ չոր և 4,3 գրամ խոնավ, կանաչավուն զանգվածով: Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ