Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 12-ից 16-ը հանրապետության ողջ տարածքում, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ, անցկացրել է
սեմինարների ու հանդիպումների շարք անասնաբույժների, ֆերմերների, գյուղացիների, անասնաբուժական դեղատների ներկայացուցիչների հետ: Մինչ այդ՝ շաբաթը մեկնարկել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի համատեղ ասուլիսով: Քարոզարշավի նպատակն է բացատրել, որ ամենապարզ գործողությունները կարող են հանգեցնել ցանկալի արդյունքների՝ բացառելով կամ նվազագույնի հասցնելով հակամանրէային միջոցներների օգտագործումը:
Աղբյուր՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն