ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի է ունեցել քաղաքացիական ավիացիայի բնագավառում առկա խնդիրների քննարկման նպատակով ստեղծված
միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Ա. Արզումանյանը: Քննարկվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կոնցեսիոների կողմից ներկայացված «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների 2017թ. ֆինանսական տարվա համար տարեկան հասույթների և ծախսերի, տարեկան կապիտալ ներդրումների և դրամական միջոցների տարեկան հոսքերի վերաբերյալ հաշվետվությունները, որոնք հանձնաժողովի կողմից ընդունվել է ի գիտություն:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն