ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, Եվրոպական կրթական հիմնադրամի աջակցությամբ, մշակել է
«Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացման 2019-2025թթ. հայեցակարգի և ճանապարհային քարտեզի» նախագիծը, որը ներկայացվել է բոլոր շահառու խմբերին: Նախագծի ներկայացմանը ներկա են գտնվել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Հ. Հովհաննիսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գ. Ցուրիսը, Եվրոպական կրթական հիմնադրամի մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում մասնավոր հատվածի ներգրավման գծով մասնագետ Դ. Ժիլբերին, միջազգային փորձագետներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ