Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը նոյեմբերի 16-ին հրավիրել էր իր տարեկան ընդհանուր ժողովը, որը գլխավորել է ՀԱԱՊ-ի նախագահ Արա Հովսեփյանը
Քննարկման օրակարգում եղել են տարվա ձեռքբերումները, կազմակերպության զարգացման հեռանկարները, 2017-18 թթ. ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև ՀԱԱՊ կանոնադրության փոփոխությունները: Պալատը իրավաբանական անձանց միությունից, համաձայն ՀՀ օրենսդրության, վերակազմավորվել է հասարակական կազմակերպության: Ընդհանուր ժողովը ՀԱԱՊ-ի նախագահ է վերընտրել «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Հովսեփյանին, ով հանդիսանում է էներգետիկ ոլորտի ամենախոշոր ամերիկյան ներդրումը Հայաստանում, որին է պատկանում Որոտան ՀԷԿ-ը:
Աղբյուր՝ Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատ