Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում մեկնարկել է «Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով եռօրյա կոնֆերանսը`
կազմակերպված «Դիալոգ» հասարակական կազմակերպության գործակցությամբ: Գիտաժողովը սկսվել է Տերունական աղոթքով: Եռօրյա կոնֆերանսի ընթացքում կներկայացվեն զեկույցներ «Ժամանակակից աշխարհը և հակաքրիստոնեության դրսևորումները», «Աշխարհիկացումը և բարոյականության հիմնախնդիրները 21-րդ դարում», «Քրիստոնեական արժեհամակարգի դիտարկումը միջանձնային փոխհարաբերությունների կառուցվածքում», «Բարոյականության արժեքները Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշման կոնտեքստում», «Քրիստոնեական ընտանիքի մոդելը ժամանակակից հասարակության կառուցվածքում» և այլ թեմաներով:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին