Դեկտեմբերի 7-8-ը Գյումրում կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» երկրորդ համաժողովը
Այդ մասին հայտնել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում կայացած ասուլիսի ընթացքում։ Համաժողովի նպատակն է ներկայացնել բարձր տեխնոլոգիաների միջոցով ՀՀ մարզերը հզորացնելու նախաձեռնության հաջողությունն ու ազդեցությունը՝ նոր ծրագրեր նախաձեռնելու և հետագա քայլերը որոշելու համար, բացի այդ, Հայաստանի մյուս մարզերի երիտասարդներին Գյումրու`մասնավորապես Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի օրինակով ոգևորել և մոտիվացնել, որ իրենց մարզերում ևս իրենք նպաստեն բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։
Աղբյուր՝ mtcit.am
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ