Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլը դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ,
որում մասնավորապես նշվում է. «Կցանկանայի աջակցություն հայտնել մեր անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, որը հանդես է գալիս Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցության տեսլականով և անցած տարի նախաձեռնեց Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Նորացված խորհրդարանը նոր հնարավորություն է համաձայնագրում նախանշված բարեփոխումների արդյունավետ իրականացման համար: Հայաստանը մեզ համար տարածաշրջանում կարևոր գործընկեր է և մենք հայտնում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև ավելի սերտ հարաբերություններին...»:
Եվրոպայի ժողովրդական կուսակցություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ