«Երևան՝ արևային համայնք» ծրագրի առաջին փուլի համար նախապես հաստատված չափորոշիչներով առանձնացվել է 52 շենք
Առաջիկայում այս հասցեներում կիրականացվեն լրացուցիչ սեյսմիկ ուսումնասիրություններ, որից հետո 45 շենքում ծրագիրը կմտնի գործնական փուլ և արդեն հաջորդ տարի կմեկնարկի տանիքներին արևային մարտկոցների տեղադրումը: Այս մասին նշվել է «ԵՄ՝ Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի համակարգող խորհրդի նիստի ընթացքում, որին մասնակցել են վարչական շրջանների և համատիրությունների ներկայացուցիչներ, աջակցող թիմի անդամներ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ աջակցությամբ՝ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան