Երևանում տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված հերթական միջոցառումը
Հանրապետության հրապարակում կազմակերպվել էր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանումների գույքի և տեխնիկայի բաց ցուցադրություն, որի ժամանակ քաղաքացիները հնարավորություն ունեցան ծանոթանալու այն տեխնիկական միջոցներին, որոնք անհրաժեշտ են երկրաշարժի դեպքում արագ արձագանքման համար: Քաղաքացիները հնարավորություն ունեցան փրկարար ծառայող մասնագետների օգնությամբ մանրամասն տեղեկություններ ստանալու սարքավորումների և գույքի օգտագործման դեպքերի և կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ