ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի նիստի օրակարգում ՀՀ փաստաբանական դպրոցի 51 շրջանավարտներին արտոնագրեր տալու հարցն է եղել
Փաստաբանների պալատի նախագահ Ա. Զոհրաբյանը ողջույնի խոսքում շնորհավորել է շրջանավարտներին փաստաբան դառնալու կապակցությամբ: Ողջույնի ու երախտիքի խոսքերից հետո շրջանավարտները երդվել են ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով:
Աղբյուր՝ ՀՀ փաստաբանների պալատ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում