«Ընդդեմ սեռական բռնության» քարոզարշավի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Շ. Շարփը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ծ. Հարությունյանը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել են ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, հանդիպել կին զինծառայողների հետ և քննարկել ծառայության հետ կապված հարցեր: Նույն օրը ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել է զինված ուժերում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման թեմաներով կլոր-սեղան քննարկում:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ