ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից իրականացվել է
հերթական մարզական միջոցառումը՝ շախմատի առաջնություն դատապարտյալների շրջանում:
Մարզական միջոցառման ընթացքում շախմատային ընկերական հանդիպումներ են իրականացվել նաև հիմնարկի ծառայողների և ազատազրկված անձանց միջև՝ մասնակցությամբ հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Ա. Հովհաննիսյանի: Դատապարտյալների շրջանում իրականացված առաջնության 1-ին երեք մրցանակային տեղերը զբաղեցրած դատապարտյալներ Գ. Ավետիսյանը, Կ. Մեհրաբյանը և Խ. Պողոսյանը հիմնարկի ղեկավարության կողմից պարգևատրվել են պատվոգրերով:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն