ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյանն ընդունել է լեհական «Փոլ-Մոտ» հոլդինգի պատվիրակությանը հոլդինգի փոխտնօրեն Մ. Փոլի գլխավորությամբ
Տ. Ավինյանը վերհիշել է, որ մի քանի ամիս առաջ Վանաձոր այցելության ընթացքում հայկական «Սլացք» ընկերության գործունեության հետ ծանոթացումը և լեհական հոլդինգի կողմից Հայաստանում տրակտորների արտադրություն սկսելու իր գրասենյակ ուղարկված առաջարկը զուգադիպել էին, և այժմ ուրախ է, որ համագործակցություն հաստատելու ուղղությամբ լուրջ քայլեր են արվում: Նա նաև հավելել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս օտարերկրյա ներդրողների հետ աշխատանքին և աջակցելու է «Փոլ-Մոտ»-ի գործունեությանը Հայաստանում:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ