Դեկտեմբերի 11-ից 14-ն Արդարադատության ակադեմիայում անց է կացվել «Կանանց դերը արդարադատությունում» թեմայով համաժողով,
որը կազմակերպել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը: Միջոցառման նպատակն էր բարձրացնել իրավապահ մարմիններում աշխատող կանանց որակավորումը և ընդգծել նրանց դերը արդարադատության ոլորտում: Քառօրյա համաժողովին մասնակցել են դատավորներ, փաստաբաններ, ոստիկաններ, քննիչներ և իրավապահ այլ մարմինների կին աշխատակիցներ, ինչպես նաև ԱՄՆ-ից ժամանած, արդարադատության ոլորտում ձեռքբերումներ և դրական փորձ ունեցող չորս կին փորձագետ:
Աղբյուր՝ police.am
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին