ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Ա. Հակոբյանը
Շվեյցարիա այցի վերջին օրը՝ դեկտեմբերի 16-ին, համայնքային մի շարք հանդիպումներ է ունեցել: Մասնավորապես, Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ գործերի հավատարմատար Ա. Հարությունյանի, շվեյցարահայ բարերար և գործարար Վ. Գաբրաշի, Ճարտարապետ Ի. Ավագյանի, «Ֆրագման» ասոցիացիայի ղեկավար Ր. Գարիբյանի ուղեկցությամբ տիկին Հակոբյանն այցելել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված «Հիշողության լապտերներ» հուշահամալիր:
Այցի հաջորդ կանգառը Ժնևի հայկական Թոփալյան վարժարանն է եղել, որտեղ Ա. Հակոբյանը մասնակցել է դպրոցի սաների ավարտական հանդեսին:
Մամուլի հաղորդագրություն