Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի է ունեցել Արգենտինական կենտրոնի բացումը,
որին ներկա են եղել ՀՀ- ում Արգենտինայի դեսպանը, Համալսարանի ռեկտորը, Կոնվերս Բանկի խորհրդի անդամ Ա. Հակոբյանը, համալսարանի դասախոսական կազմը և այլք: Արգենտինական կենտրոնը հնարավորություն կտա իսպաներեն ուսումնասիրող ուանողներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են իսպանական և լատինամերիկյան մշակույթով, լեզուներով և գրականությամբ, այցելել և օգտվել կենտրոնի ծառայություններից: Կենտրոնը նախատեսված է նաև սեմինարների, անհատական աշխատանքների, ինչպես նաև հեռահար ծրագրերի իրականացման համար: Արգենտինական կենտրոնի վերանորոգումն ու կահավորումն իրականացվել է «Կոնվերս» Բանկի աջակցությամբ:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին