Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Է. Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Լեհաստանի Կատովիցե քաղաքում տեղի ունեցած Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի
կողմերի 24-րդ համաժողովին, որին ներկա են եղել 200 երկրի 30 հազարից ավել պատվիրակ։ Մասնակից երկրները ստորագրել են երեք հռչակագիր՝ ածխածնի երկօքսիդի արտանետումների կրճատման, անտառածածկ տարածքների ավելացման և էլեկտրամոբիլների շահագրոծումը խթանման վերաբերյալ։ Դեկտեմբերի 11-ին ստորագրվել է ՀՀ և Կանաչ կլիմայի հիմնադրամի երկկողմ Հիմնական համաձայնագիրը։ Հայաստանի պատվիրակությունն անց է կացրել մամուլի ասուլիս, որի ժամանակ ներկայացվել են Հայաստանի բնապահպանության, մասնավորապես կլիմայական գործընթացների շրջանակներում կատարվող քայլերը։
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն