ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ա. Զեյնալյանը ծանոթացել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների աշխատանքային պայմաններին
Նախարարի պաշտոնակատարը եղել է նաև նախկին «Էրեբունի» ՔԿՀ-ի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին և քննարկել հիմնանորոգման դեպքում դրա վերագործարկմանը վերաբերող մի շարք հարցեր: Ա. Զեյնալյանը նույն օրն այցելել է նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հետևել ՔԿՀ-ի տարածքում կոյուղագծերի նորոգման աշխատանքներին: Շրջայցի ընթացքում նախարարի պաշտոնակատարը մի շարք հանձնարարականներ է տվել:
Աղբյուր՝ ՀՀ արդարադատության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում