Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Լոռիում և Շիրակում հումանիտար օգնություն է տրամադրել կարկտահարությունից տուժած 4000-ից ավելի բնակչի
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը հաջողությամբ ավարտել է հումանիտար օգնության բաշխումը կարկտահարությունից առավել տուժած Լոռու մարզի Դսեղ և Շիրակի մարզի Հառիճ, Առափի և Ոսկեհասկ համայնքներում: Ծրագրի իրականացման շրջանակում 4260 մարդ ստացել է մեկական պարկ ալյուր և արևածաղկի ձեթ, որը կապահովի յուրաքանչյուր ընտանիքի սնունդն առաջիկա 3 ամիսների համար:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ