Արդարադատության նախարարի առաջին տեղակալը դեկտեմբերի 18-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին
Կողմերն անդրադարձել են «Սնանկության մասին» օրենքի նախագծի ընդունումից հետո նախատեսվող սնանկության գործով կառավարիչների վերապատրասմանը, ուղեցույցերի պատրաստմանը, շահագրգիռ մարմիններին փոփոխությունների ներկայացմանը, սնանկության էլեկտրոնային հարթակի մշակմանն ու դրա գործարկմանն առնչվող մի շարք հարցերի: Սնանկության վարույթներին ուղղված օրենսդրական, տեխնիկական և մասնագիտական բարելավումների դեպքում Ա. Հովհաննիսյանը, որպես ակնկալվող արդյունք, նշել է պարտատերերի բավարարվածությունը սնանկության վարույթի ավարտին կամ կարճ ժամկետներում առողջացման ծրագրի իրականացումը:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ