Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝
մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Նախօրեին տեղի ունեցած հանձնաժողովային քննարկումներում դրական եզրակացություն ստացած օրինագծերի վերաբերյալ պարզաբանումներ են տվել ԱԺ պետական-իրավական հարցերի, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի, արտաքին հարաբերությունների, սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները և պաշտպանության, անվտանգության ու օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին