ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հ. Ասցատրյանը
Նա «Արմկլաստեր» բարձր արտադրողականությամբ համակարգի ստեղծման համար աշխատանքային խմբի կազմում 2004թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին: Երկու անգամ ընդգրկվել է Հայաստանի 100 արդյունավետ գիտնականների ցանկում: Հ. Ասցատրյանը, որպես հիմնական կատարող և աշխատանքների ղեկավար, մեծ ներդրում ունի ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի, Եվրոպական Հանձնաժողովի, Սևծովյան տնտեսական համագործակցության և այլ միջազգային նախագծերի իրականացման գործում:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում