ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Է. Գրիգորյանը մասնակցել է Գլոբալ Էկոլոգիական ֆոնդի միջոցներով և համայնքների համաֆինանսավորմամբ նախարարության ներքո իրականացվող
«Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի փակման միջոցառմանը։ Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից և նպատակաուղղված է նպաստելու քաղաքային լուսավորության էներգաարդյունավետության բարձրացմանը և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը: Բացման խոսքում ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Է. Գրիգորյանը, կարևորելով ծրագրի առաջնային բնապահպանական բաղադրիչը, շեշտել է, որ այն բնապահպանական, տնտեսական և սոցիալական օգուտների համադրման լավագույն օրինակ է։
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները