Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող
Հայաստանի, Արցախի և սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 16 եկեղեցականների հետ: Դասընթացների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը Կաթողիկոսին ներկայացրել է հոգևոր հայրերին, ապա, ամփոփելով տարին` տեղեկացրել, որ փետրվարի 11-ից սկսյալ վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 161 հոգևորական` 127-ը Հայաստանից և Արցախից, 34-ը սփյուռքի թեմերից: Անդրադառնալով վերապատրաստման դասընթացների օգտակարությանը` Հայրը խոսել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ունեցած հանդիպումների կարևորության մասին:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիախին